Ակունքի դպրոցի պատմությունը

Ակունքի դպրոցը՝ որպես կրթական գործընթաց իրականացնող կառույց, մտահոգել է գյուղացիներին դեռևս 1880-ական թվականներից:

Ըստ ՀԱԴ-ի (Հայաստանի ազգային դիվան) վավերագրերի, 1884թ. գործել է դպրոց: Ցարական իշխանությունների հրամանով 1885 թ. փակվել է նաև այդ դպրոցը և վերաբացվել է միայն 1889 թ. փետրվարի 1-ին, երբ ստացվում է կաթողիկոսական կոնդակ այդ մասին:

Այնուհետև, դպրոցի գործելումասին տեղեկագրերը լռում են: 1896 – 1905 թ.թ. կասեցվում է հայկական դպրոցների գործունեությունը:

1905 թ. թեև վերաբացվում է, սակայն մինչև 1910 թ. գործում է ոչ կանոնավոր կերպով:

1910 -11 ուստարում  գործում է երկամյա երկսեռ դպրոց՝ սեփական շենքով, 1 ուսուցչով և       44 արական, 1՝ իգական սեռի աշակերտներով:

1911 – 1912 և 1913 – 1913 ուստարիներին հոգաբարձուներ են ընտրվել Բարսեղ Հարությունյանը, Բարսեղ Ստեփանյանը և Արշակ Մկրտչյանը, որոնք և պաշտոնավարել են ու դպրոցը  դարձրել եռամսյա ՝ 60 աշակերտեվ (53արական և 7 իգական): Ուստարին սկսվել է հոկտեմբերի 1-ից:

1913 թ. մայիսին ուսուցիչ է նշանակվում Ներսիսյան դպրոցն ավարտած Գրիգոր Բալասանյանը (1893 թ. ավարտած, 10 տարվա փորձառությամբ): 1913 թ. հոկտեմբեր – նոյեմբեր ամիսներին սաների թիվը հասել է 75-ի:

1913 – 14 ուստարում՝ 68 սան (65 ար., 3-ը ՝ իգ.) :

1914 – 1918 թ.թ. դպրոցի սաների թիվը եղել է 60 – 70 աշակերտ, մեկ ուսուցիչ, դպրոցի բյուջեն գոյացել է Կովկասի հայոց բարեգրոծական միությունից:

1918 թ. և 1919 թ. սաների թիվը եղել է 88, դասավանդել են 2 ուսուցիչներ:

Դպրոցի շենքը  եղել է  երկու սենյակով, հողե հատակով, կիսատ պատշգամբով:

Մինչև 1923 թ. նույն թվաքանակն է եղել:

Դպրոցական նոր շենք է կառուցվել 1940 թ. :

1923-24 ուս. տարվանից դպրոցը յոթամյա է եղել մինչև 1962-63 ուստարն:
1962 – 63 ուս տարվանից դպրոցը դարձել է ութամյա:

1964-65 ուստարում կառուցվել է դպրոցի երկհարկանի տուֆակերտ շենքը՝ 1- 9-րդ դասարաններով, որն այժմ վերանորոգվում է մանկապարտեզի վերածելու նպատակով:

1983-84 ուստարում շահագործման է հանձնվում դպրոցի ներկայիս շենքը՝ միջնակարգի վերածվելով:

Մինչև 1983 թ. միջնակարգ կրթություն ստանում էին հարևան Կոտայք (Ելղովան) գյուղում:

2014 թ. դպրոցը հիմնավերանորոգման ենթարկվեց ՀՀ կառավարության կողմից, հարստացվեց նորագույն տեխնիկական միջոցներով:

Այսօր դպրոցն ունի 12 դասարան՝ 280 աշակերտով, 22 ուսուցիչ:

Դպրոցի ֆիզկուլտդահլիճը կահավորված է հագեցած մարզական գույքով:

Կա համակարգչային տեխնիկայի կաբինետ, քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի լաբորատորիա, զինկաբինետ, գրադարան, շախմատի՝ կահավորված դասասենյակ:

   

 

1941 թվականից դպրոցը  ղեկավարել են՝

1941 – 1963 թվականներին՝   Շահեն Շահումյանը

1963 – 1965 թվականներին՝   Հովիկ Խիզանցյանը

1965 – 1976  թվականներին՝   Օնիկ Մկրտչյանը

1976 – 1991  թվականներին՝   Պարետ Առուստամյանը

1991 – 1994  թվականներին՝   Աիդա Սարգսյանը, ով մինչև օրս աշխատում է Ակունքի միջնակարգ դպրոցում

1994 – 1999 թվականներին՝   Գնել Ավետիսյանը

1999 – 2003 թվականներին՝   Մարսելա Խուրշուդյանը

2003 – 2016 թվականներին՝   Գոհար Գևորգյանը, ով մինչև օրս աշխատում է Ակունքիմիջնակարգ դպրոցում

2016 թվականների սեպտեմբերից՝ Իրինա Սարգսյանը