Հայոց բանակի 25-ամյակ

Ծով ուրախություն ու բերկրանք էր տիրում Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցում: Հայոց բանակի 25 ամյակին նվիրված լայնածավալ միջոցառմանը հրավիրված է դպրոցի նախկին սան ՀՀ ՊՆ 24923 զորամասի 4-րդ ջոկատի հրամանատար փոխգնդապետ Արտյոմ Գևորգյանը՝ հանդիպելու հարազատ գյուղի մարդկանց և սիրելի կրթօջախի աշակերտության հետ: Շատերն էին շտապում դպրոց՝ հանդիպելու իրենց հերոս զավակի հետ:

Դպրոցի փառքի անկյունում զետեղված վահանակից իրենց հուսադրող հայացքով հառում են խոսուն լուսանկարները՝ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը << Մարտական խաչ առաջին աստիճանի մեդալ>> է հանձնում հայրենիքի նվիրյալ հրամանատարին, իսկ ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը՝ <<Մարշալ Բաղրամյան գերատեսչական մեդալ>>՝ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Թալիշի մատույցներում իր հատուկ ջոկատով հերոսաբար մարտնչելու և հերոսաբար մարտնչելու և թշնամուն արժանի հակահարված տալու համար:

     
Լեգենդար հրամանատարի պատվին դպրոցի 8-12-րդ դասարանների աշակերտները զինղեկ Միհրան Մելքումյանի ղեկավարությամբ ներկայացնում են բանակի առօրյան՝ իր բոլոր մանրամասներով:

<<Զորամասից — զորամաս>> առաջնորդելով ներկաներին՝ պատանի զինվորները տալիս են երդում, առաջին օգնություն ցույց տալիս <<վիրավորներին>>, ցուցադրում ուժային վարժություններ, զգաստացնող զեկույցներով ու քայլերթով, հայրենասիրական երգերով աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին տեղափոխում բանակային մթնոլորտ,ապա ուղեկցում   <<բանակային ճաշարան>>:

Հանդիպումը ցնցող տպավորություն է թողնում, իսկ գյուղը հպարտությամբ, երախտագիտությամբ է հրաժեշտ տալիս իր քաջազուն զավակին՝ փառավոր ուղի կերտող իր անվեհեր որդուն: