ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿ

ՀԱՅԵՐՆ ԱՊՐԵԼ ԵՆ, ԱՊՐՈՒՄ ԵՆ, ԿԱՊՐԵՆ

2018 թ. մայիսի 8-ին Ակունքի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում (դասղեկ և պատմության ուսուցիչ ՝ Հայկանուշ Աբրահամյան) կայացավ դաս-միջոցառում նվիրված Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին հանրապետության 100 ամյակին:
Դաս- միջոցառումն իր մեջ ներառում էր ոչ միայն Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի Առաջին հանրապետության կազմավորման մասին տեղեկություններ, այլ նաև այն, որ Հայաստանը համարվում է աշխարհի հնագույն քաղաքակրթություններից:
https://www.facebook.com/photo.php?fbid=677742152617305&set=pcb.677743689283818&type=3&theater

 

Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից…

2018 թ. ապրիլի 28-ին  այս կարգախոսը հնչեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում՝ Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցի և Արարատի մարզի Մաղաքիա Օրմանյանի անվան միջնակարգ դպրոցի սաների շուրթերից: Հայրենասիրության, համերաշխության և համագործակցության այս հիանալի նախաձեռնությունը նվիրված էր ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ:

https://www.facebook.com/photo.php?fbid=671573136567540&set=pcb.671573779900809&type=3&theater 
https://www.facebook.com/718008461593623/photos/pcb.1813825305345261/1813824465345345/?type=3&theater