Տարակարգ ստացած ուսուցիչներ

ԳԱՅԱՆԵ  ՄՈՒՇԵՂԻ  ՍԻՄՈՆՅԱՆ

     Գայանե  Մուշեղի  Սիմոնյանը  ծնվել է 1969 թ.-ի նոյեմբերի 21-ին՝ Երևանում, իսկ 1976 թվականից ապրում է Կոտայքի մարզի Ակունք գյուղում:

1977 թվականին ընդունվել է Աբովյան քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոցը, որն  ավարտել է 1987 թվականին՝ գերազանցությամբ:

1978-1985 թ.-ներին սովորել և ավարտել է Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը:

1987 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ (1989 թ.-ից այն վերանվանվել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտ) և 1993 թվականին ավարտել Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի լրիվ դասընթացը «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» մասնագիտությամբ՝ ստանալով ինժեներ — շինարարի որակավորում:

2004 թվականին ընդունվել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի «Մաթեմատիկա և ֆիզիկա» ֆակուլտետ, որն ավարտել է 2007 թվականին՝ ստանալով մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցչի որակավորում:

1993 թվականից մինչ օրս աշխատում է Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:    

2002 թվականից  ղեկավարում  է  մաթեմատիկա,  ֆիզիկա,  ինֆորմատիկա  առարկաների  մեթոդական  միավորումը  և հմտորեն համակարգում է նրա աշխատանքները:

Գայանե Սիմոնյանը հաճախ է  անցկացնում   բաց  դասեր՝ հաջողությամբ  կիրառելով  ՏՀՏ-ների ընձեռած հնարավորությունները, կազմակերպում մանկավարժական  ընթերցումներ  և  քննարկումներ,   սիրով  փոխանցում   իր   մանկավարժական  փորձը  գործընկերներին:  Մշտապես  հետևում  է  կրթական  ոլորտում  կատարվող  փոփոխություններին,  տեղեկանում   նորություններին:

Գ.  Սիմոնյանը  պարգևատրվել  է՝

  1. ՀՀ Կոտայքի  մարզպետի  պատվոգրով՝  «Ուսուցչի  օրվա» կապակցությամբ՝  կրթության  և  դաստիարակության  շնորհակալ  գործում  արժանի  ավանդի  համար (4 հոկտեմբերի 2003 թ., ք. Հրազդան)
  2.  ՀՀ Կոտայքի  մարզպետի  պատվոգրով՝  մարզի  կրթության  բնագավառում  ունեցած  ակնառու  հաջողությունների,  բարեխիղճ  և  արդյունավետ  աշխատանքային  գործունեություն  ծավալելու,  ինչպես  նաև  ոլորտի  զարգացման  ասպարեզում  ներդրած  նշանակալի  ավանդի  համար (24 դեկտեմբերի 2012 թ.),
  3. «Այբ»  կրթական  հիմնադրամի  շնորհակալագրերով՝   2009-2016   թվականներին  իր  կրթօջախում  «Կենգուրու»  միջազգային  մաթեմատիկական  խաղ-մրցույթը  պատշաճ  մակարդակով  կազմակերպելու  և անցկացնելու,  ինչպես  նաև,  իր  աշակերտների  հաջողությունների  մեջ  ունեցած  մեծ  և  բացառիկ  ներդրման  համար:                            

Գ. Սիմոնյանը  «Հայկական  կրթական  միջավայր»  կրթական  պորտալի  «Պաշարների  շտեմարան»  կայքում  (http://lib.armedu.am/) տեղադրել  է  47  ուսումնամեթոդական  նյութեր, որոնց  գերակշիռ  մասը  էլեկտրոնային  բովանդակությամբ դասեր են:   «Հայկական  կրթական  միջավայր»  կրթական  պորտալի  «Մասնագետի անկյուն»  բաժնում  ստեղծել և մաթեմատիկայի ուսուցիչների համար վարում է մասնագիտական  խորհրդատվական  թեմաներ:

2016 թվականի հոկտեմբերի  14-15-ին մասնակցել  է «Մաթեմատիկական կրթություն» 4-րդ գիտաժողովի աշխատանքներին, որը կազմակերպել էին Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը, ՀՀ Գիտության պետական կոմիտեն և Կրթության ազգային ինստիտուտը,  որտեղ հանդես է եկել ուշագրավ ելույթով:

Գայանե Սիմոնյանի հեղինակած «Որոշ նկատառումներ էլեկտրոնային ուսումնական նյութերի ստեղծման վերաբերյալ» հոդվածը լույս է տեսել «Մաթեմատիկան դպրոցում» գիտամեթոդական ամսագրի 2016 թվականի 5-րդ համարում:

2015 թվականի դեկտենբերի 21-ին ՀՀ ԿԳ նախարարի №1022-Ա հրամանով Գայանե  Սիմոնյանին շնորհվել է հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ:

Գայանե Սիմոնյանը ամուսնացած է, ունի երկու զավակ:

 

 

ԱՆՆԱ ԷԴԻԿԻ ԱԶԻԶՅԱՆ

   Աննա Էդիկի Ազիզյանը ծնվել է 1969 թ.  հունվարի  2-ին  Կոտայքի մարզի  Ակունք գյուղում:

1975թ. ընդունվել  է  Ակունքի ութամյա  դպրոցի   նախապատրաստական

դասարան:  1986թ.ավարտել է Ակունքի  միջնակարգ  դպրոցը՝ արծաթե  մեդալով:  Նույն  թվականին  ընդունվել է Երևանի  պետական  անասնաբուժական – անասնաբուծական  ինստիտուտի  անասնաբուծական բաժինը:

Ինստիտուտը  ավարտելուց  հետո 1993թ.ընդունվել է Ակունքի  միջնակարգ  դպրոց՝ աշխատելու  որպես  քիմիա  և կենսաբանություն  առարկաների  դասավանդող և աշխատում է առայսօր:

2003թ. ընդունվել  է  Երևանի  Խ. Աբովյանի անվան  պետական  մանկավարժական  համալսարանի  քիմիայի  ֆակուլտետը:

1999 թ.-ից  մինչև  2016թ.  դպրոցում  ղեկավարել է  բնագիտական  առարկաների  մասնախմբի  աշխատանքները:

2013թ. խրախուսվել  է  ՀՀ  վարչապետ Տիգրան  Սարգսյանի շնորհակալագրով:

Ա.  Ազիզյանը  հեղինակ է <<Պրոբլեմային  ուսուցման  մեթոդով  անցկացվող  ինտեգրված  դաս>>  հոդվածի ,  որը  տպագրվել  է  <<Բնագետ>>  գիտամեթոդական   հանդեսի  2016թ  2-րդ  համարում:

2016 թ. դեկտեմբեր ամսին  ստացել է  ուսուցչի  որակավորման  տարակարգի  առաջին  աստիճան:

Ներկայումս աշխատում է Կոտայքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցում ՝ որպես ուսումնական գծով   փոխտնօրեն:

Ամուսնացած  է, ունի  երեք  երեխա:

 


ԱԻԴԱ ԺՈՐԱՅԻ ՕՐԴՅԱՆ

Աիդա   Ժորայի  Օրդյանը  ծնվել է 1963 թ. հունվարի 12-ին Տավուշի  մարզի   Այգեձոր  գյուղում: Վաղ  մանկությունից  ընտանիքը  տեղափոխվել  է  Երևան, ուր  ստացել է նախադպրոցական  կրթություն:

1969-1979 թթ. սովորել է Երևանի թ. 48 ֆրանսիական թեքումով  դպրոցում, զուգահեռաբար  սովորել  է նաև Ղ. Սարյանի  անվ. արվեստի դպրոցում:

1979-1984 թթ.  սովորել  է Երևանի Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական  ինստիտուտի բանասիրական  մասնաճյուղի հայ-ռուսական  բաժնում և ստացել  հայոց  լեզվի և գրականության, ռուսաց  լեզվի և գրականության  ուսուցչի  որակավորում:

1984թ. առայսօր Ա. Օրդյանը զբաղվում  է մանկավարժությամբ:

1984-1985 թթ.աշխատել է որպես  փոխարինող Բյուրեղավանի, ապա  Ձորաղբյուրի  միջնակարգ դպրոցներում՝ որպես  ռուսաց  լեզվի ուսուցչուհի:

Աշխատանքային  տարիների  ընթացքում  Ա. Օրդյանը  մասնակցել է <<Քայլ առ քայլ>> Բարեգործական հիմնադրամի կազմակերպած <<Քննադատական  մտածողության  զարգացումը  կարդալու և գրելու  միջոցով>> ծրագրի վերապատրաստման  դասընթացին:  Վերապատրաստվել և դասավանդել է <<Կյանքի հմտություններ>> առարկան:

2006- 2007թթ.<<Կրթության  որակ և համապատասխանություն>> ենթածրագրի  շրջանակներում  մասնակցել է  ՀՀ Կոտայքի մարզի հայոց  լեզվի  և գրականության  ուսուցիչների  վերապատրաստման դասընթացներին ՝ որպես դասախոս:

1986-ից առ այսօր  Կոտայքի  մարզի  Ակունք  գյուղի  միջնակարգ  դպրոցում  դասավանդում  է հայոց և ռուսաց  լեզուներ և գրականություն:

2007-ից  առ  այսօր  ղեկավարում  է  դպրոցի  հայոց և օտար  լեզուների, գրականության, պատմության, երաժշտության  մասնախմբի  աշխատանքը:

2016-ի  դեկտեմբերին  ստացել է ուսուցչի որակավորման տարակարգի  առաջին  աստիճան:

Ա. Օրդյանը  բնակվում  է Ակունք  գյուղում, ամուսնացած է, ունի  երեք որդի, թոռ:

 

 

ԱՍՏՂԻԿ  ԳԵՂԱՄԻ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (ՄԱՐԿՈՍՅԱՆ)

Աստղիկ Կարապետյանը  ծնվելէ 1973  թվականի  հոկտեմբերի     3-ին`  Աբովյան  քաղաքում: 1980-1984 թվականներին սովորել է Աբովյան  քաղաքի № 5 միջնակարգ  դպրոցում, ապա 1984-1990 թվականներին սովորել և ավարտել է  Աբովյան քաղաքի №1 միջնակարգ դպրոցը:

1991-1993 թվականներին ուսանել է Երևանի ինդուստրիալ մանկավարժական տեխնիկումում:

2000-2006 թվականներին սովորել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Մաթեմատիկա և ֆիզիկա » ֆակուլտետում: Ստացել է մաթեմատիկայի և ֆիզիկայի ոսուցչի որակավորում:

1994 թվականից մինչ օրս աշխատում է Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցում`  որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:

Աստղիկ Կարապետյանը «Հայկական կրթական միջավայր» ֆորումի «Մասնագետի անկյուն» բաժնում ստեղծել և ուսուցիչների համար վարում է «Թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքներ մաթեմատիկայից»՝ http://forum.armedu.am/showthread.php/1279    և  «Դասագիրքը որպես առաջին օգնական»՝ http://forum.armedu.am/showthread.php/1303  մասնագիտական խորհրդատվական թեմաները: Ուսուցչուհին ֆորումում տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն, գործընկերների հետ կիսում սեփական փորձը:

Աստղիկ Կարապետյանը «Հայկական կրթական միջավայրի» «Պաշարների շտեմարան» կայքում  http://lib.armedu.am/ տեղադրել է ուսումնամեթոդական էլեկտրոնային նյութեր մաթեմատիկա առարկայի դասավանդման վերաբերյալ (դասի պլաններ, ցուցադրումներ, թեմատիկ և կիսամյակային գրավոր աշխատանքներ և այլ հետաքրքիր նյութեր):

2015 թվականի  դեկտեմբերի 18-ին՝  ՀՀ ԿԳ նախարարության կողմից ստացել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի ՀԱՎԱՍՏԱԳԻՐ:

2016 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ ԿԳ նախարարության կողմից ստացել է ուսուցչի որակավորման ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ տարակարգ:

Ամուսնացած է, ունի երկու որդի: