Տնօրինություն

ԻՐԻՆԱ ՍՈՒՐԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆ

ՏՆՕՐԵՆ

       Ծնվել է 1966 թվականի ապրիլի  21-ին՝ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում ՝ ծառայողի ընտանիքում:

1972 – 1982 թվականներին  սովորել է Գանձակի միջնակարգ դպրոցում, և  ուսումը ավարտել է գերազանց առաջադիմությամբ:

1982 – 1986 թվականներին ուսանել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական  պետական  մանկավարժական  ինստիտուտի << Ֆիզիկա>> ֆակուլտետում ՝ ստանալով  ֆիզիկայի  ուսուցչի  որակավորում:

1986 թվականից  մինչև  2003  թվականը  աշխատում  է  Ակունքի միջնակարգ  դպրոցում  որպես  ֆիզիկայի ուսուցիչ  և միաժամանակ ղեկավարել է դպրոցի  առարկայական մեթոդ- միավորումը:

2003  թվականից  մինչև  2016  թվականի  սեպտեմբերը  ղեկավարել  է տնօրենի  ուսումնական աշխատանքների  գծով  տեղակալի պաշտոնը:

2005 թվականին  ՀՀ Կոտայքի մարզպետի կողմից ուսումնական գործընթացում  ունեցած  ձեռքբերումների  առթիվ պարգևատրվել է պատվոգրով:

2016 թվականի սեպտեմբերից աշխատում է << Ակունքի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրեն:

Ամուսնացած է, ունի երկու զավակ, երկու թոռ:

 

 

 

ԱՆՆԱ ԷԴԻԿԻ ԱԶԻԶՅԱՆ

ՈւՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ

Ծնվել է 1969թ.  հունվարի   2-ին  Կոտայքի  մարզի  Ակունք  գյուղում:

1975թ. ընդունվել  է  Ակունքի  ութամյա  դպրոցի  նախապատրաստական դասարան:  1986թ. ավարտել  է  Ակունքի միջնակարգ  դպրոցը՝  արծաթե  մեդալով: Նույն  թվականին  ընդունվել  է  Երևանի  պետական  անասնաբուժական  –անասնաբուծական  ինստիտուտի   անասնաբուծական  բաժինը:  Ինստիտուտը ավարտելուց  հետո 1993թ.ընդունվել է Ակունքի  միջնակարգ  դպրոց՝ որպես  քիմիա  և  կենսաբանություն  առարկաների  դասավանդող և աշխատում է  առ  այսօր:

2003թ. ընդունվել  է  Երևանի  Խ. Աբովյանի  անվան  պետական  մանկավարժական համալսարանի  քիմիայի  ֆակուլտետը:

1999թ.-ից  մինչև  2016 թ.  դպրոցում  ղեկավարել է   բնագիտական  առարկաների  մասնախմբի  աշխատանքները:

2013թ. խրախուսվել է ՀՀ վարչապետ  Տիգրան  Սարգսյանի  շնորհակալագրով:

Աննա Ազիզյանը  հեղինակ  է <<Պրոբլեմային  ուսուցման  մեթոդով  անցկացվող ինտեգրված  դաս>>  հոդվածի ,  որը  տպագրվել է  <<Բնագետ>>  գիտամեթոդական  հանդեսի  2016թ  2-րդ  համարում:

2016 թ. դեկտեմբեր  ամսին  ստացել է  ուսուցչի  որակավորման  տարակարգի առաջին  աստիճան:

Ամուսնացած  է, ունի  երեք  երեխա: