Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2021թ հոկտեմբերի 12-ին, ժամը 14։00-ին տեղի կունենա դպրոցի մանկավարժական  խորհրդի նիստ։

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

1․ Դպրոցի տնօրենի թափուր տեղի մրցույթի  հավակնորդի  զարգացման ծրագրի քննարկում։

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2021թ հոկտեմբերի 11-ին, ժամը 13։00-ին տեղի կունենա դպրոցի ծնողական  խորհրդի նիստ։

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

1․ Դպրոցի տնօրենի թափուր տեղի մրցույթի  հավակնորդի  զարգացման ծրագրի քննարկում։

 

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կոտայքի մարզի «Ակունքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար։

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

  • ՀՀ քաղաքացիությունը,
  • «Հանրակրթության մասին¦ օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը։

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

  • դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
  • ՀՀ քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
  • հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ)
  • տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով),  որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
    ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2021 թ. սեպտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Ակունքի միջնակարգ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2021 թ. հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցում, հասցեն՝ Ակունք համայնք, գ․ Ակունք, Կենտրոնական խճ․ 33:
Տեղեկությունների համար զանգահարել 041-40-54-94, 091-82-82-21 հեռախոսահամարներով, էլ.փոստ՝ vardanyantatev.qp@mail.ru: