Հովհաննես Թումանյան 150

Ողջ Հայաստանն այսօր շնչում է թումանյանական շնչով. այսօր մեր «Մեծ լոռեցին» դարձավ 150 տարեկան 

 

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150- ամյակին նվիրված ասմունքի և հեքիաթասացության մրցույթ-փառատոնի դպրոցական փուլ

https://www.facebook.com/photo.php?fbid=895315007526684&set=pcb.895315897526595&type=3&theater

 

 

10-րդ դասարանում յուրօրինակ բաց դաս էր կազմակերպվել. մայրենիի օրվան նվիրված պատմական ակնարկից հետո մեկնարկեց ճանապարհորդություն դեպի թևավոր մտքերի աշխարհ:

https://www.facebook.com/photo.php?fbid=894588227599362&set=pcb.894600857598099&type=3&theater 

 

 

 

Մեր լեզուն ծուխն է մեր տան, Մեր կշիռն աշխարհի մեջ, Նա աղն է մեր ինքնության, Էության խորհուրդը մեր… Ամենաջերմ սիրո խոստովանության երգերն ու տաղերն էին հնչում այսօր Ակունքի միջնակարգ դպրոցում։

 

https://www.facebook.com/photo.php?fbid=892077787850406&set=pcb.892078194517032&type=3&theater

 

Մեր դպրոցում թումանյանական տարին մեկնարկեց II-IV դասարաններում «լավագույն ձեռագիր» մրցույթին հաղթողների պարգևատրմամբ, ապա գրքատոնը շարունակեցին VII դասարանցիները (դասղեկ՝ Ա. Կարապետյան)՝ ինֆորմատիկայի դասաժամը նվիրվել էր Հովհաննես Թումանյանին, որի ավարտին աշակերտները գրքեր նվիրեցին դպրոցին, իսկ IX դասարանում գրականության դասաժամին ընթերցեցին պատառիկներ մեծ բանաստեղծի ստեղծագործության բոլոր ժանրերից։ Թումանյանաշունչ օրը եզրափակեցին VIII դասարանցիները, որոնք «Հավերժի ճամփորդը» խորագրով միջոցառում էին կազմակերպել:

 

https://www.facebook.com/photo.php?fbid=890684114656440&set=pcb.890693037988881&type=3&theater